Նավթն էժանանում է Իրանի հետ համաձայնագրի ստորագրման ակնկալիքների ֆոնին
ՄիջազգայինՆավթի համաշխարհային գները նվազում են այն հայտարարությունների ֆոնին, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը կստորագրվի առաջիկա օրերին։ Այս մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների տվյալները։
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գները նվազել են 1.92 տոկոսով եւ կազմել 57.60 դոլար մեկ բարելի դիմաց, գրում է Gazeta-ն։
Այդ նույն ժամանակ WTI տեսակի նավթի գինը էժանացել է 1.63 տոկոսով եւ կազմել 51.88 դոլար մեկ բարելի դիմաց։
Նավթի գների նվազումը պայմանավորված է նաեւ Չինաստանի ֆոնդային բորսայում տիրող իրավիճակով եւ Հունաստանի՝ եվրոգոտուց դուրս գալու վտանգով։