Նեմցովի գործով մեղադրյալի նկատմամբ հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել
ՄիջազգայինՌուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով մեղադրյալի նկատմամբ այս շաբաթ հոգեբուժական փորձաքննություն է նշանակվել, որը թույլ կտա որոշել՝ արդյոք սպանության դրդապատճառը կարող էր լինել կրոնական ատելությունը, թե՞ սպանությունը կատարվել է պատվերով, գրում է «Կոմերսանտը»:
Փորձաքննության շրջանակներում բժիշկները կփորձեն պարզել, թե մեղադրյալների բնավորության որ գծերը կարող էին ազդել նրանց վարքի վրա: Կուսումնասիրվի նրանց բնավորությունը, տեմպերամենտը, աշխարհայացքը, ներքին արժեքային համակարգը, ինչպես նաեւ աչրձագանքն իրավիճակի փոփոխությանը:
Փորձաքննության արդյունքում կարող է վերաորակավորվել մեղադրանքի հոդվածը եւ գործի հիմքում դրվել «սպանություն կրոնական ատելության դրդապատճառով» հոդվածը: Նշվում է, որ դա չի ազդի մեղադրյալների վրա, քանի որ պատժաչափը նույնն է, սակայն Ռուսլան Գերեմեեւի եւ Ռուսլան Մուհուդինովի համար դա կարող է կարեւոր դեր ունենալ: