Շոգի պատճառով գրանցված առաջին մահացու դեպքն այս տարի Տոկիոյում է
ՄիջազգայինՇոգի պատճառով գրանցված առաջին մահացու դեպքն այս տարի Տոկիոյում է եղել, հայտնում է NHK-ը։
Հուլիսի 10-ին Ճապոնիայի մայրաքաղաքի փողոցում ուշագնաց էր եղել 40-ամյա մի տղամարդ։ Այսօր՝ հուլիսի 13-ին, բժիշկները հայտնել են, որ նա մահացել է ջերմային հարվածից։
Այս տարի սա շոգի պատճառով գրանցված առաջին մահն է։ Այս հանգստյան օրերին Տոկիոյում ջերմային հարվածից մահացել է եւս 2 մարդ, 153-ը հոսպիտալացվել է, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկուշաբթի օդերեւութաբանները բնակչությանը տեղեկացրել են սպասվող բարձր ջերմաստիճանի մասին։ Ամենաբարձր ջերմաստիճանը սպասվում է Նիիգատայի պրեֆեկտուրայում՝ 38.4 աստիճան։ Տոկիոյում սպասվում է 36.7 աստիճան տաքություն։