Փարիզի մոտակայքում անհայտ անձը 10 մարդ է պատանդ վերցրել
ՄիջազգայինՓարիզի արվարձաններում անհայտ անձը խանութում 10 մարդ է պատանդ վերցրել։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ 3 զինված տղամարդ ներխուժել են Օ դե Սենի դեպարտամենտի Վիլնեւ լա Գարենում գտնվող Primark խանութը։ Ոստիկանները ենթադրում են, որ սա կողոպուտի փորձ է, հայտնում է Gazeta-ն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության հատուկ ուժերը։