Պարագվայում հարյուր հազարավոր մարդիկ են ներկա եղել Ֆրանցիսկոս պապի պատարագին
Միջազգայինի քանի հարյուր հազար մարդ Է եկել ունկնդրելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի եզրափակիչ պատարագը Պարավայ կատարած՝ նրա այցի ընթացքում, տեղեկացնում է Արմենպրեսը:
Երկրի մայրաքաղաք Ասունսիոնում քահանայապետը քրիստոնյաներին կոչ Է արել դրսեւորելու հյուրասիրություն եւ մերժելու «եսամոլության տրամաբանությունը»:
Պարագվայ կատարած այցը դարձել Է Լատինական Ամերիկայի առավել աղքատ երկրներ պապի ութօրյա ուղեւորության գագաթնակետը:
Բոլիվա եւ Էկվադոր կատարած՝ իր այցերի ժամանակ պապը հիմնականում խոսել Է տարածաշրջանի սոցիալական անարդարության մասին:
Նա նաեւ ներողություն Է խնդրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու դերի համար XVI դարում իսպանացիների կողմից Լատինական Ամերիկայի դաժան գաղութացման գործում, հաղորդել BBC-ն: