Արամ Ա-ի օրհնությամբ 13 աբեղաներ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններ են ստացել
ՄիջազգայինՄեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ և տնօրինությամբ Սուրբ և անմահ պատարագի ընթացքում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության 13 աբեղաներ վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճաններ են ստացել: Այս մասին Արմենպրեսը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Իր քարոզի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձել է վարդապետական աստիճանի պաշտոններին և կարևորություն է տվել մեր եկեղեցուն: Ապա իր խոսքն ուղղելով ձեռնադրյալներին՝ նշել է. «Այս ձեռնադրության հինական դրդապատճառը և գլխավոր նպատակն Աստծո խոսքերի աներկյուղ քարոզությունն է, որ այսօրվա Աստծո մարդուց՝ հոգևոականից պահանջվում է: Մեր հավատացյալ ժողովուրդն աներկյուղ քարոզիչների ակնկալիք ունի, որովհետև այսօրվա աշխարհը դեպի կրոնական շփոթություն ու ծայրահեղություն և մյուս կողմից` դեպի մշակույթների միաձուլման գահավեժ ընթացող աշխարհ է, և աÕ �ս իրարանցումի մեջ, բնականաբար, քրիստոնյա ժողովուրդները և քրիստոնեական եկեղեցին տագնապի կմատնվի: Հետևաբար, ամեն բանից առաջ քրիստոնեական եկեղեցին իր տագնապից դուրս բերելու համար ճշմարիտ քարոզիչների կարիքն ունի»:
Պատարագից հետո Վեհափառ Հայրապետը Վեհարանի գրասենյակում ընդունել է նոր ձեռնադրված վարդապետներին: