Հուլիսին Եգիպտոսում 250-ից ավելի ահաբեկիչ-ծայրահեղականներ են ոչնչացվել
ՄիջազգայինԵգիպտական բանակը հայտարարել է, որ այս ամսվա սկզբից Եգիպտոսի հյուսիսում գտնվող Սինա թերակղզում 252 ահաբեկիչների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ռազմական աղբյուրների տեղեկացմամբ` անվտանգության ուժերը զինյա լների 18 հավաքատեղիներ, ինչպես նաև մեծ թվով տարբեր փոխադրամիջոցներ են ոչնչացրել: Տեղեկություններ կան, որ եգիպտական ուժերի ռազմական գործողությունների ընթացքում ծայրահեղականների 4 զինապաեստներ են ոչնչացվել, որոնց թվում՝ պայթուցիկ սարքավորումների պահեստ:
Եգիպտոսում իրավիճակն ավելի սրվել է մի քանի օր առաջ՝ դատախազ Հիշամ Բարկարատի սպանությունից հետո:
Սինայի շրջանում գործող ծայրահեղական իսլամիստական խմբավորումները պարբերաբար հարձակումներ են իրականացնում եգիպտական ուժային կառույցների վրա` մեծ վնասներ հասնցելով նրանց: Հոկտեմբներից այնտեղ արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարվել: