Փարիզի մոտ կողոպտիչները խանութի 18 աշխատակիցների պատանդ են վերցրել
ՄիջազգայինՓարիզի արվարձանում Quartz առեւտրի կենտրոնի ներսում երեք զինված մարդիկ պատանդ են վերցրել Primark խանութի 18 աշխատակիցների: Այս մասին հաղորդում է Le Parisien-ը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, հարձակվողներից մեկը այդ խանութի աշխատակից է: Ականատեսների խոսքով կողոպտիչները առեւտրի կենտրոն են եկել առավոտյան ժամը 6-ին, առաջին աշխատակիցների հետ միասին: