Ռումինիայում վերահրատարակվել է «Հայր Մեր և Հավատամք» աղոթագիրքը
ՄիջազգայինՌումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի օրհնությամբ` ռումինական հեղինակավոր «Հումանիտաս» հրատարակչությունը լույս է ընծայել «Հայր Մեր (Tatal Nostru) և Հավատամք» աղոթագիրքը: Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամուլի դիվանից, աշխատությունը վերահրատ արակվել է 11 լեզվով, այդ թվում՝ հայերեն:
Այն ներկայացնում է քրիստոնեական եկեղեցու երկու կարևոր հավատքի բաղադրիչները՝ «Հայր Մեր» աղոթքը և «Հավատամք» դոգման: Աշխատությունն ընթերցողին հասանելի է հայերենով, հունարենով, ռուսերենով, անգլերենով, ֆրանսերենով, լատիներենով, իտալերենով, իսպաներենով, լեհերենով, ռումիներենով, գերմաներենով:
Գիրքը հրատարակվել է Ռումինիայի Հայոց թեմի թեմական խորհրդի անդամ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Ս. Ներսես Շնորհալի շքանշանի դափնեկիր Ինես Բուդան-Բենլյանի մեկենասությամբ: