Նոյեմբերին Փարիզում կկայանա հայ-ֆրանսիական բիզնես ֆորում
ՄիջազգայինՆոյեմբերի 2-ին հայ-ֆրանսիական բիզնես ֆորումի ժամանակ կքննարկվեն համագործակցության առաջնային ուղղությունները։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեն։
Նրա խոսքով՝ այդ ուղղություններից մեկը գյուղատնտեսությունն է։ Այս ուղղությամբ կան հստակ ծրագրեր։ Ինչպես նշել է դեսպանը, Ֆրանսիան գյուղատնտեսական տեխնիկա, խաղողագործության եւ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար տեխնիկական միջոցներ եւ խորհրդատվական օգնություն կմատակարարի։ Այլ գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը, քաղաքային ենթակառուցվածքները, առողջապահությունը։
Անդրադառնալով Ֆրանսիայի՝ Հայաստանում ԱԷԿ նոր բլոկի կառուցման հնարավոր մասնակցությանը՝ դեսպանը նշել է, որ նման հարց օրակարգում չկա։