«Հիթրոու» օդանավակայանը նախազգուշացնում է չվերթների հետաձգման մասին
ՄիջազգայինԼոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը տեղեկացրել է, որ հնարավոր է մի քանի թռիչք հետաձգվեն այն պատճառով, մի խումբ ակտիվիստներ ներթափանցել են թռիչքուղի՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով։
Օդանավակայանի հաղորդագրության մեջ ասվում է, որ ակտիվիստների գործողությունների պատճառով մի քանի օդանավեր չեն կարողանում օգտվել թռիչքուղուց, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ակտիվիստները բողոքում են այդ օդանավակայանի ընդլայնման նախագծի դեմ։