Ադրբեջանի ազգային ավիաընկերությունը Եվրոպական խաղերի ծախսերը փոխհատուցելու համար թանկացրել է տոմսերը
ՄիջազգայինԱդրբեջանի AZAL ազգային ավիաընկերությունը հայտարարել է, որ ավիատոմսերի համար սահմանված բարձր գները պայմանավորված են այն բանով, որ Բաքվում հունիսի 12-28-ին անցկացված Եվրոպական խաղերի հազարավոր մարզիկներին եւ նրանց մարզիչներին փոխադրել է անվճար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, haqqin.az-ի թղթակցին հայտնել է ավիաընկերությանղեկավարության ներկայացուցիչը` ի պատասխան երեւույթի նկատմամբ կայքի քննադատությանը:
«Երկու օրում երեք քննադատականհոդված: Երբ դուք քննադատում եքավիատոմսերի բարձր գները, պետք էհաշվի առնեք, որ ավիաընկերություննանվճար փոխադրել է Եվրոպականխաղերին մասնակից հազարավորմարզիկներին եւ նրանց մարզիչներին»,- ասել է նա:
Եվրոպական խաղերը որպես սեփական հեղինակությունը բարձրացնելու միջոց օգտագործած Ադրբեջանի իշխանությունը խաղերից առաջ հայտարարել էր, որ իր վրա է վերցնում միջոցառմանը մասնակից երկրների պատվիրակությունների Բաքու այցի հետ կապված բոլոր ծախսերը: Հայաստանի պատվիրակությունը Բաքու մեկնելուց առաջ հայտարարել էր, որ հրաժարվում է իր ծախսերը փոխհատուցելու մասին Ադրբեջանի կառավարության առաջարկից: