Աստանայում 6 շինարար վայր են ընկել 20 մ բարձրությունից
ՄիջազգայինԱստանայում «Սառցե պալատի» շինարարության ժամանակ 6 բանվոր վայր են ընկել 20 մ բարձրությունից, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի արտակարգ իրավիճակների դեպարտամենտին։
Գերատեսչությունում հայտարարել են, որ միջադեպից զոհվել է 3 մարդ, եւս 3-ը վիրավորվել ե ն։
Բանվորները օտարերկրյա քաղաքացիներ են եղել։ Նրանց քաղաքացիությունը ճշտվում է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրանք եղել են Կոսովոյի բնակիչներ։