Եմենում ռմբակոծության հետևանքով 21 խաղաղ բնակիչներ են զոհվել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքն հուլիսի 13-ի առավոտյան ռմբակոծել է Եմենի մայրաքաղաք Սանան, ինչի հետևանքով 21 խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, սա այն դեպքում, երբ երկու օր առաջ ուժի մեջ էր մտել զինադադարը:
Սանայի բնակիչներից մեկը նշել է, որ երեք հրթիռներ ընկելու հետևանքով 15 տներ են ավերվել, զոհվել է 21 մարդ և վիրավորվել ևս 45-ը:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ անցած երկու օրերի ընթացքում Ադեն քաղաքում բախումների հետևանքով զոհվել է 66 մարդ: Տեղեկություններ կան, որ 30 հոուսիներ են զոհվել:
Եմենի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իմսայիլ ուլդ աշ Շեյխ Ահմադը կոչ է արել հակամարտող կողմերին հարգել զինադադարը
Եմենում հուլիսի 11-ից ուժի մեջ էր մտել հինգ օր տևողությամբ զինադադարը, որպեսզի հնարավոր լինի մարդասիրական օգնություն տրամադրել բնակիչներին:
Եմենում իրավիճակն առավել
Նախագահը դիմել է Սաուդյան