Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքի ռմբակոծումից 4 խաղաղ բնակիչ է մահացել
ՄիջազգայինԻրաքի Անբար նահանգի Էլ Ֆալուջա քաղաքի վրա կառավարական բանակի իրականացրած ռմբակոծության հետեւանքով 4 խաղաղ բնակիչ է մահացել, հայտնում է Al Jazeera-ն։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ առնվազն 4 մարդ սպանվել եւ մոտ 10-ը վիրավորվել են Էլ Ֆալուջայի ռմբակոծումից։
Անբար նահանգի Էլ Ֆալուջա քաղաքն ու վարչական կենտրոն Ռամադին կառավարական զորքերի կողմից «Իսլամական պետության» գրոհայիններից նահանգն ազատագրելու համար իրականացվող գործողությունների թիրախն են։