Սիրիական բանակն իր ուժերն ամրապնդում է Թադմուր քաղաքում
ՄիջազգայինՍիրիական բանակն ամրացնում է իր ուժերը հնագույն Թադմուր (Պալմիրա) քաղաքում, որը գտնվում է «Իսլամական պետության» վերահսկողության տակ:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, սիրիական բանակի զինվորներին հաջողվել է հակառակորդին հետ քշել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ալ Մակալիա բարձունքից: Բանակի առաջընթացին խոչընդոտում են ականապատած տարածքները, ինչպես նաև մահապարտ-ահաբեկիչները, որոնք հարձակումներ են իրականացնում բանակի հետակետերի և դիրքերի ուղղությամբ:
Սպաներից մեկը նշել է, որ մարտեր են ընթանում Դամասկոսի և Հոմսի միջև գտնվող ճանապարհին, ինչպես նաև Ալ Կալաա և Աբյադ դաշտավայրում:
Ռազմական գործողություններին աջակցում են նաև օդային ուժերը:
ԻՊ-ն Թադմուր քաղաքը գրավել էր մայիսի 21-ին՝ սիրիական բանակի նահանջելուց հետո:
Պալմիրայի` բաց երկնքի տակ
Հնությունների և թանգարանների