Մեքսիկայում թմրաբարոնի փախուստի պատճառով բանտի 49 աշխատակից է ձերբակալվել
ՄիջազգայինՄեքսիկայի իշխանությունները ձերբակալել են բանտի 49 աշխատակիցների, որտեղից փախուստի էր դիմել թմրակարտելի ղեկավար Խոակին Գուսմանը, որը առավել հայտնի է «Էլ Չապո» (կարճլիկ) մականունով: Այս մասին հաղորդել է El Nuevo Herald-ը՝ վկայակոչելով EFE գործակալությունը:
Ձերբակալվածների թվում են բանտի տնօրեն Վալենտին Կարդենաս Լերման, բանտապահներն ու վարչական անձնակազմը: Նրանց կասկածում են Էլ Չապոյի փախուստին նպաստելու մեջ:
Հետաքննությունը ղեկավարելու համար Մեքսիկայի ՆԳ նախարար Միգել Անխել Օսորիո Չոնգը դադարեցրել է իր մասնակցությունը Ֆրանսիայում երկրի նախագահի հետ շրջագայությանը: