Օմսկում փլուզված ուսումնական կենտրոնի պետը մասնակիորեն ընդունել է մեղքը
ՄիջազգայինՌԴ-ում ձերբակալվել է օդադեսանտային զորքերի Օմսկի շրջանի ուսումնական կենտրոնի պետը, ով մասնակիորեն խոստովանել է զորանոցի փլուզման մեղքի իր բաժինը։ Այս մասին հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր երեկոյան Օմսկի շրջանի Սվետլի բնակավայրում զորանոցի փլուզման գործի քննության շրջանակներում հարցաքննվել է օդադեսանտային զորքերի 242-րդ ուսումնական կենտրոնի պետ գնդապետ Պոնոմարեւ Օ.-ն։ Նա մասնակիորեն ընդունել է մեղքը՝ հայտարարելով, որ թույլ է տվել զինծառայողներին բնակվել զորանոցում»,-ասել է Մարկինը։
Առաջիկայում նրա հանդեպ խափանման միջոց կկիրառվի։
Նշենք, որ Օմսկի զորանոցը փլուզվել էր հուլիսի 12-ին։ Միջադեպից զոհվել էր 23 զինվոր։