Նավթի համաշխարհային գները նվազում են
ՄիջազգայինՆավթի համաշխարհային գները նվազում են: Այդ մասին են վկայում Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում գործարքների տվյալները:
Brent տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,99 տոկոսով՝ հասնելով 57,28 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,30 տոկոսով՝ հասնելով 51,52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Նավթի համաշխարհային գների նվազմանը նպաստում է նաեւ համաշխարհային ՀՆԱ-ի վերաբերյալ ՕՊԵԿ-ի վատթարացող կանխատեսումները: