Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Եմենին
ՄիջազգայինՌուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ մարդասիրական օգնության երկու օդանավեր է ուղարկել Եմենի մայրաքաղաք Սանա: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, օդանավերը տեղափոխել են 46 տոննա բեռ, որոնց մեջ ընդգրկված են տարբեր տեսակի մթերքներ, անհրաժեշտ պարագաներ:
Վերջին վեց տարիների ընթացքում նախարարությունը 5 մարդասիրական օգնություն է տրամադրել Եմենին:
Եմենում իրավիճակը առավել սրվել էր 2015թ.հունվարից, երբ շիա ապստամբները գրավել էինմայրաքաղաք Սանան: Ապստամբների ճնշմանտակ նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր ալ Հադինև վարչապետ Խալեդ Բախախը հրաժարականէին տվել: Որոշ ժամանակ անց նախագահՄանսուր Հադին ստիպված փախուստի էր դիմելԱդեն, իսկ կարճ ժամանակ հետո՝ մարտի 25-ին շիաների Ադեն մտնելով, հեռացել էր երկրից:
Նախագահը դիմել է Սաուդյան Արաբիային` խնդրելով միջամտել ստեղծված իրավիճակին: Մարտի 26-ին Սաուդյան ԱրաբիանԲահրեյնի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի օդային ուժերի օգնությամբ Եմենում իրականացվել է «Վճռականության փոթորիկ»գործողությունը, որի ավարտից հետո սկսվել է ռազմական գործողությունների մյուս՝ «Հույսի վերականգնում» փուլը: