Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն Մխիթարյան Հանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ Գևորգյան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան


Թուրք ռեժիսորը Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ներկայացրել է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը

Միջազգային

 Հայոց ցեղասպանության ծրագիրը մանրակրկիտ ծրագրված և ուսումնասիրված իրողություն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 14-ին նշեց թուրք ռեժիսոր Հաջի Օրմանը: Նա իր հետ Հայաստան է բերել իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Homo Politicus» կարճամետրաժ ֆիլմը: Այն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ ցեղասպան ությանը նվիրված «Մենք կանք» ծրագրում: 

« Շատ ուրախ եմ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու համար: Սա իմ առաջին ֆիլմն է: Առաջին անգամ ֆիլմի նախագիծը ներկայացրել ենք հայ-թուրքական կինոպլատֆորմին», Արմենպրեսի փոխանցմամբ՝ նշեց Հաջի Օրմանը:

Նրա խոսքով՝ ֆիլմում ներկայացված է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը:  Յոհանես Լեփսիուսն ազդեցիկ աստվածաբան էր, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբեր մունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսին վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

«Այս հանդիպումը տևել է մեկ ժամ, ֆիլմում տեղավորել ենք 20 րոպեի մեջ: Լեփսիուսը՝ որպես պատվարժան մարդ, հայերի բարեկամ, հավատում էր, որ կարող է ազդեցություն ունենալ Էնվերի վրա, սակայն որպես միամիտ մարդ, նա տեղյակ չէր, որ Գերմանիան թուրքական պետության հետ համագործակցության մեջ էր. սրա մասին նա ավելի ուշ է իմանում»,-նշեց Հաջի Օրմանը:

Ռեժիսորի խոսքով՝ հանդիպումը ցույց է տալիս, թե ինչ մոտիվացմամբ է թուրքական պետությունը մոտենում ցեղասպանության ծրագրին:

«Ցանկացա, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարեցի այս ֆիլմը: Հանդիպումը միտք է տալիս այն մասին, թե ինչպես է սկսվել ցեղասպանությունը»,-ընդգծեց կինոռեժիսորը՝ փաստելով, որ հետագայում էլ իր գործունեության ընթացքում անդրադառնալու է քաղաքական խնդիրներին:

Հաջի Օրմանը համալսարանական ուսումից հետո տասը տարի եղել է BEKSAV-ի (Գիտական, կրթական, գեղագիտական, մշակութային, գեղարվեստական հետազոտությունների հիմնադրամ) գործադիր խորհրդի տնօրենը և միաժամանակ «Sanat and Hayat» (Արվեստ և կյանք) ամսագրի գլխավոր խմբագիրը: Երկու անգամ քաղաքական պատճառներով ձերբակալվել է, հայտնվել բանտում և ազատ արձակվել: Ռագիբ Զարաքոլուի հետ բազմաթիվ գրքեր է պատրաստել տպագրության: 

 

Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Մոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՊատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Ռուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիները Իրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին Նոր բացահայտում Հին Խնձորեսկում Վիկտորյա Սահակյանը նշում է ծննդյան 31-ամյակը Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանԱշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՄեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմը