ԵՄ-ն 6 ամսով երկարացնում է Իրանի հանդեպ պատժամիջոցների կասեցումը
ՄիջազգայինՀաշվի առնելով Վիեննայում Իրանի եւ «Վեցյակի» միջեւ ձեռք բերված համաձայնագիրը, Եվրոպական միությունը որոշում է կայացրել մինչեւ 2016թ-ի հունվարի 14-ը երկարաձգել Իրանի նկատմամբ պատժամիջոցների կասեցումը:
Բրյուսելից շեշտել են, որ դա թույլ կտա ԵՄ-ին, ձեռնարկել անհրաժեշտ քայլեր եւ պատրաստել նոր համատեÕ ² միջոցառումների իրականացման ծրագիր:
Վիեննայում «Վեցյակի» եւ Իրանի միջեւ քննարկումն արդյունավետ ավարտ է ունեցել: Շուրջ 2 տարվա քննարկումներից հետո Իրանն ու Արեւմուտքը կարողացել են Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ գալ համաձայնության: Այն աշխարհի առաջնորդները որակել են որպես պատմական, հույս ունենալով, որ Իրանի եւ Արեւմուտքի միջեւ մի քանի տասնամյակ տեւող լարվածությունը կթուլանա եւ այն կդառնա նոր համագործակցությունների սկիզբ: