ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձեւ են ներառել՝ «Բոինգի» հարցով դատարան ստեղծելու մասին
ՄիջազգայինՄալայզիան հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձեւի նախագիծ է ներկայացրել՝ Ուկրաինայի տարածքում ընկած «Բոինգի» գործը հետաքննելու նպատակով միջազգային դատարան ստեղծելու վերաբերյալ: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ալեքսեյ Զայցեւը հայտնել է, որ բանաձեւը քննարկելու ամսաթիվը դեռ չի որոշված:
Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում անփոփոխ է. Մոսկվան դեմ է միջազգային դատարանի ստեղծմանը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը քննադատել էր նման գաղափարը՝ նշելով, որ խոսքը ոչ թե ավիավթարի մեղավորների որոնումն է, այլ մեծ քաղաքական շոու կազմակերպելու փորձը»:
2014-ի հուլիսի Դոնբասում մալայզիական «Բոինգի» աղետի դատաքննություն իրականացնելու համար միջազգային դատարան ստեղծելու օգտին հանդես են գալիս 5 երկրներ՝ Նիդերլանդները, Մալայզիան, Ավստրալիան, Բելգիան եւ Ուկրաինան: