Օբաման պատմել Է Պուտինի ոգեշնչող զանգահարության մասին
ՄիջազգայինՌուսաստանը փոքր դեր չխաղաց Իրանի միջուկային ծրագրի շուրջը համաձայնության հասնելու հարցում, հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբման The New York Times թերթում հրապարակված հարցազրույցում: Բացի դրանից պետության ղեկավարը պատմել Է, որ ինքը ոգեշնչվել Է Սիրիայի առիթով Ռուսաստանի ղեկավարի զանգահարությունից, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Ռուսաստանն զգալի օգնություն ցույց տվեց: Մենք համաձայնության չԷինք հասնի, եթե չլիներ Մոսկվայի պատրաստակամությունն աջակցելու մեզ եւ «վեցյակի» մյուս անդամներին համաձայնությունների հասնելու հարցում»,- հայտարարել Է Օբաման: Ըստ որում նա նել Է, որ ՌԴ-ի դիրքորոշումն Ուկրաինայի ճգնաժամի առիթով տարաձայնությունների պայմաններում հարուցում Էր իր կասկածները:
Օբաման նաեւ պատմել Է, որ «շուրջ երկու շաբաթ առաջ Պուտինը նախաձեռնել Է հեռախոսազրույց Սիրիայի իրադրության վերաբերյալ»: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի իշխանությունները հասկացել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգը կորցնում Է ուժը երկրի տարածքի շարունակվող բաժանման պատճառով, եւ որ հեղաշրջման սպառնալիքն ավելի ու ավելի ակնհայտ Է դառնում»,- ենթադրել Է Միացյալ Նահանգների ղեկավարը: