Ադրբեջանում այս տարի 34 երեխա ՃՏՊ-ի զոհ է դարձել
Միջազգային2015 թվականի առաջին 6 ամիսներին Ադրբեջանում տեղի ունեցած 1045 ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով 407 մարդ է զոհվել, այդ թվում` 34 երեխա, 1117 մարդ էլ մարմնական վնասվածքներ է ստացել, որոնց թվում 99-ը երեխա:
Այս մասին, ինչպես հաղորդում էԱրմենպրեսը, «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պետական ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Քամրան Ալիեւը:
Նրա խոսքով` զոհված երեխաներից 11-ը, վիրավորվածներից էլ 24-ը եղել են մինչեւ 7 տարեկան, իսկ մահացած երեխաներից 23-ը եւ վիրավորներից 75-ը` 7-16 տարեկան երեխաներ: