Մարսելում կկայանա գիտաժողով նվիրված Կոմիտասին
ՄիջազգայինS’art ասոցիացիայի նախաձեռնությամբ Մարսելում կկայանա գիտաժողով՝ նվիրված Կոմիտասին: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը վկայակոչելով Nouvelles d'Armenie-ն, «Հայր Կոմիտասի կյանքն ու ստեղծագործական ուղին» խորագրով գիտաժողովը կկայանա հուլիսի 16-ին, որի ընթացքում կներկայացվի Կոմիտասի գործունե ությունը, նրա կյանքը, Հայոց ցեղասպանության դրվագներն ու Ֆրանսիայում անցկացրած օրերը:
Գիտաժողովին կհաջորդի համերգ, որի ժամանակ կհնչեն արդեն Կոմիտասի ստեղծագործությունները: