Ծանր ՃՏՊ Թուրքիայում. կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ
ՄիջազգայինԹուրքիայի Բոլու նահանգում ծանր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, բեռնատար ավտոմեքենայի եւ ավտոբուսի բախման հետեւանքով 6 մարդ տեղում զոհվել է, իսկ 40 մարդ ծանր մարմնական վնասվածքներ է ստացել: Հիվանդանոց հասցված վիրավորների վիճակը ծանր է: Չի բացառվում, որ վթարի հետեւանքով զոհերի թիվը կաճի: Բոլոր վնասվածք ստացածները Թուրքիայի քաղաքացիներ են: