«Օսվենցիմի հաշվապահ»-ը մեղավոր է ճանաչվել զանգվածային սպանությանը նպաստելու գործում
ՄիջազգայինՆացիստական Գերմանիայի հատուկ նշանակությամբ ՍՍ զորքերի նախկին սպա 94-ամյա Օսկար Գրենինգը (նա հայտնի «Օսվենցիմի հաշվապահ» մականվամբ, որի պարտականությունների մեջ էր մտնում բանտարկյալներին պատկանող գումարները առգրավելը և հաշվելը ), մեղավոր է ճանաչվել զանգվածային սպանությանը նպաստելու մեջ և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Այս մասին է հայտնում BBC-ն: ՍՍ զորքերի նախկին սպա Օսկար Գրենինգին մեղավոր են ճանաչել համակենտրոնացման ճամբարի 300 հազար բանտարկյալների սպանությանը նպաստելու գործում։
Մեղադրյալը հաստատել էր գազախցիկներում իրականացվող սպանությունների մասին տեղեկացված լինելու փաստը։ Ընթացիկ տարվա ապրիլին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում` Օսկարը հայտնել էր, որ պատրաստ է ընդունել սպանությունների միայն բարոյական մեղքը, իսկ իրավաբանականը` ոչ։