Ադրբեջանը մերժել է համատեղ արբանյակային ծառայություններ մատուցելու Թուրքիայի առաջարկը
ՄիջազգայինԹուրքիայի Turksat արբանյակային ծառայությունների ընկերության և Ադրբեջանի միջեւ երկար ժամանակ ընթացող բանակցությունները բացասական արդյունք են ունեցել:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական faktxeber.comլրատվական կայքը, թուրքական բոլոր առաջատար ԶԼՄ-ները զարմանքով են անդրադարձել այն բանին, որ Ադրբեջանը մերժել է Turksat-ի տեղակայման տրածաշրջաններում համատեղ արբանյակային ծառայություններ մատուցելու վերաբերյալ թուրքական կողմի առաջարկը:
Turksat-ի արբանյակային ծառայությունների հետ կապված զեկույցում տեղ գտած տեղեկությունների համաձայն` չնայած նման ձեռնտու առաջարկին, Ադրբեջանը տարածաշրջանում Turksat-ի մրցակիցների հետ համագործակցում է ավելի բարձր ծախսերով:
Turksat-ը իր մրցակիցների հետ ադրբեջանական կողմի այդ համագործակցությունը գնահատել է որպես գործողություն, որն ուղղված է տարածաշրջանում ընկերության դեմ սպառնալից տարրեր ստեղծելուն՝ նախապես մրցակից արբանյակային օպերատորների հետ ունեցած պայմանավորվածության հիման վրա: