Ֆրանսիայում խուլիգաններն ավելի քան 700 ավտոմոբիլ են հրկիզել Բաստիլի գրավման օրը
ՄիջազգայինՖրանսիայում ազգային գլխավոր տոնի՝ Բաստիլի գրավման օրը, որը նշվում Է հուլիսի 14-ին, խուլիգանները 721 ավտոմեքենա են հրկիզել:
Այս մասին հաղորդել Է երկրի նեքին գործերի նախարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Վերջինիս տվյալներով՝ իրավակարգի պահապանները ձերբակալել են 603 մարդու: Ինչպես նշում են ՆԳՆ-ում, ավտոմեքենաների հրկիզումների թիվն այս տարի նախորդ տարիների համեմատությամբ աճել Է 23 տոկոսով, իսկ ձերբակալվածների քանակը՝ 68 տոկոսով:
Հաշվի առնելով հուլիւսի 14-ի լույս 15-ի գիշերվա իրադարձությունները, երբ շարունակվել են տոնական հանդիսությունները, ձերբակալվածների թիվը կազմել Է 723:
Անկարգություններ են տեղի ունեցել Ֆրանսիայի խոշոր շատ քաղաքներում, մասնավորապես, Լիոնում: Այնտեղ հրկիզվել Է մեծ գերշուկան, խուլիգանները հարձակվել են հրշեջների եւ ոստիկանության պարեկային ավտոմեքենաների վրա:
Բազմաթիվ միջադեպեր են տեղի ունեցել Փարիզի շրջանում, ամենից առաջ Սենի դեպարտամենտի՝ սոցիալապես անբարեհաջող Սեն Դենիում, որտեղ հրկիզվել են ոչ միայն խանութներ, այլեւ դպրոցական հաստատություններ: Այնտեղ ոստիկանությունը ձերբակալել Է 110 մարդու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: