Շվեյցարիայում հարցաքննել են ՖԻՖԱ-ի մի քանի պաշտոնյայի
ՄիջազգայինՇվեյցարացիերը սկսել են հարցաքննել ՖԻՖԱ-ի 7 պաշտոնյանների` ՖԻՖԱ-ում կաշառակերության հետ կապված դեպքի վերաբերյալ: Նախնական տվյալների համաձայն` հարցաքննության է ենթարկվել անգամ Բրազիլիայի կոնֆեդերացիայի նախագահ Խոսե Մարիա Մարինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջին մի քանի ամիսների ընթացքում միջազգային ԶԼՄ-ները, հատկապես ամերիկյան մամուլը, մեծ աղմուկ բարձրացրեցին` ՖԻՖԱ-ի նախագահին մեղադրելով ձայներ գնելու և կաշառակերության մեջ: Լրատվականները պնդում են՝ Բլատերը և ՖԻՖԱ-ի մի քանի անդամներ կաշառված են և վաճառել են 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունները Ռուսաստանում և Կատարում անցկացնելու իրավունքները: Անցած մի քանի օրերին շվեյցարական ոստիկանությունը նույնիսկ ձերբակալել էր ՖԻՖԱ-ի մի քանի աշխատակցի: