Սիրիական բանակը մեծ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին
ՄիջազգայինՍիրիական բանակը հուլիսի 15-ի գիշերվա ընթացքում և այսօր` հուլիսի 16-ի առավոտյան, Կունեյտրայի և Դաարայի նահանգներում լուրջ վնասներ է հասցրել ահաբեկչական խմբավորումներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյու րների տեղեկացմամբ` բանակի գործողությունները, մասնավորապես, ուղղվել են «Հարաքա ահրար աշ Շամ» խմբավորման դեմ` Ռասմ Շուլի գյուղում. արդյունքում սպանվել ու վիրավորվել են մեծ թվով ահաբեկիչներ:
Ում Բատինա գյուղում «Ջաբհա ան Նուսրա»-ն մեծ կորուստներ է կրել:
Պայքարն ահաբեկչական խմբավորումների դեմ շարունակվում է Հասաքեում: «Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել Հասաքեի մի քանի թաղամասերում: Դեր Զորում ԻՊ-ի 22 ահաբեկիչներ են սպանվել սիրիական օդուժի ռմբակոծության հետևանքով:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: