Հույն նախարարը չի բացառել աշնանն արտահերթ ընտրությունների հավանականությունը
ՄիջազգայինՍեպտեմբերին կամ հոկտեմբերին Հունաստանում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենալ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
«Լրիվ հավանական է, որ ընտրությունները տեղի ունենան սեպտեմբերին կամ հոկտեմբերին՝ կախված իրադարձությունների զարգացումից»,-հայտարարել է Հունաստանի ներքին գործերի նախարար Նիկոս Վուցիսը՝ հունական ռադիոյին տված հարցազրույցում:
Ավելի վաղ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրոսը հերքել էր արտահերթ ընտրությունների պլանները: