Հիլարի Քլինթոնը 19 միլիոն դոլար Է ծախսել ԱՄՆ-ում ընտրություններին նախապատրաստվելու համար
ՄիջազգայինԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հավակնում Է Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի թեկնածուի առաջադրման, վերջին երեք ամսում արդեն 19 միլիոն դոլար Է ծախսել իր նախընտրական արշավի կարիքների համար: Այս մասին են վկայում այն փաստաթղթերը, ո րոնք նրա ներկայացուցիչները հուլիսի 15-ին հանձնել են ԱՄՆ-ի կարգավորող մարմիններ:
Ինչպես նշված Է, Քլինթոնն աշխատանքի Է ընդունել 343 մարդու, որոնք նրան կօգնեն արշավի անցկացման հարցում: Նրա կողմից ծախսված գեթե բոլոր միջոցները հատկացվել են նրանց ռոճիկի վճարմանը:
Քլինթոնի ներկայացուցիչները հուլիսի 2-ին հաղորդել են, որ նրան հաջողվել Է հանգանակել մոտավորապես 45 միլիոն նվիրատվություններ իր նախընտրական արշավի համար: Միջոցների հանգանակությունը կատարվել Է ապրիլի կեսերից, երբ Քլինթոնն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել Է նախագահական հավակնությունների մասին: Նվիրատվությունների մոավորապես 91 տոկոսն ստացվել Է 100-ական դոլար փոխանցումներով:
Ինչպես վկայում են CNN հեռուստաընկերության եւ ORC հետազոտական ծառայության սոցիոլոգիական հարցման՝ հունիսի վերջին հրապարակված արդյունքները, Հիլարի Քլինթոնը, ինչպես նաեւ Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը ներկայումս վայելում են ամենամեծ ժողովրդականությունը 2016 թվականին կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի հավակնորդների թվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: