Չինաստանում հրատեխնիկայի անօրինական գործարանում պայթյունից 21 մարդ է մահացել
ՄիջազգայինՉինաստանի Դունվան քաղաքում (Հեբեյի նահանգ) հրատեխնիկայի անօրինական գործարանում պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 21-ի:
«Սինհուա» գործակալության փոխանցմամբ, եւս 25 մարդ վնասվածք է ստացել:
Տեղի իշխանությունների տվյալներով, զոհերից երեքը առնչություն չեն ունեցել անօրինական արտադրությանը եւ պայթյունի պահին եղել են գործարանի հարակից շենքերում: Վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է ապօրինի արտադրության ենթադրյալ կազմակերպչին: Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: