Եվրախորհրդի ղեկավարը չի բացառել այս ամռանը Հունաստանին նվիրված նոր գագաթնաժողովը
ՄիջազգայինԵվրոպայի վարկատուների եւ Հունաստանի կառավարության միջեւ հուլիսի 13-ին ձեռք բերված համաձայնությունը բավականաչափ երաշխիքներ չի տալիս առաջիկա տարիների համար, եւ արդեն այս ամռանը կարող Է տեղի ունենալ եվրոգոտու նոր գագաթնաժողով հունական հիմնախնդրի շուրջը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հնարավո րությունն ընդունել Է Եվրախորհրդի եկավար Դոնալդ Տուսկը հուլիսի 16-ին Le Monde ֆրանսիական թերթի կայքում հրապարակված հարցազրույցում:
«Այդ համաձայնությունը երաշխիք չԷ առաջիկա տարիների համար, սակայն այն թույլ տվեց Հունաստանում խուսափել քաոսից, սնանկացումից,- ասել Է նա:- Առայժմ դա գործում Է. հուլիսի 15-ի երեկոյան Հունաստանի խորհրդարանը քվեարկեց համաձայնագրի օգտին: Սակայն մենք երաշխիքներ չունենք այդ գործընթացի շարունակման վերաբերյալ, որը դժվարին Է: Կան ստորջրյա խութեր: Ես չեմ կարող բացառել, որ ամռանն ստիպված լինենք անկացնել եւս մեկ գագաթնաժողով, բայց հուսով եմ, որ այնուամենայնիվ դրա անհրաժեշտությունը չի լինի»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: