Եգիպտոսում բախումների հետևանքով «Մուսուլման եղբայրները» կորուստներ ունեն
ՄիջազգայինԵգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Մուսուլման եղբայրների» վեց ներկայացուցիչներ են սպանվել հուլիսի 17-ին տեղի ունեցած բախումների ընթացքում: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բախումներն ընթացել են Կահիրեի մերձակայքում գտնվող Գիզա նահանգում՝ Տալիբիա և Նահիա շրջաններում բնակիչների հետ, որոնց միջամտել է ոստիկանությունը: Վիրավորվել է ևս երեք նարդ: Բախումները սկսվել են Տալիբիայի բնակիչների հետ Այդ ալ Ֆիտր տոնի աղոթքի ժամանակ:
Բախումների մասնակիցների թիվը գերազանցել է մի քանի հարյուրը:
Հանրահավաք է կազմակերպվել նաև Ալեքսանդիայիում, որտեղ ոստիկանությունը «Մուսուլման եղբայրների» 20 ներկայացուցիչներ է ձերբակելել:
Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո նրա կողմնակիցները շարունակում են հանրահավքներ կազմկերպել՝ ի պաշտպանություն Մուրսիի: