ԻՊ-ը Սիրիայում քիմիական զենք է կիրառել
ՄիջազգայինՍիրիայի քուրդ գրոհայինները հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները հունիսի վերջին երկրի հյուսիս-արևելյան հատվածներում տեղի ունեցած հարձակումների ժամանակ քիմիական զենք` մասնավորապես թունավոր գազ են օգտագործել:
Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, խոսքը վերաբերում է հունիսի 28-ին և 29-ին քրդերի կողմից վերահսկվող Հասակա շրջանի վրա տեղի ունեցած հարձակումներին: Քուրդ գրոհայինների խոսքերով՝ իրենց շարքերում քիմիական հարձակման հետևանքով որևէ զոհ չի գրանցվել, քանի որ տուժածներն անմիջապես հոսպիտալացվել են:
Աղբյուրը մանրամասնում է, որ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը ևս հաստատել է հունիսի 28-ին ԻՊ-ի կողմից քիմիական զենքի կիրառման փաստը: