Բրեյվիկը համալսարանում քաղաքագիտություն կսովորի
ՄիջազգայինՆորվեգացի Անդերս Բերնգ Բրեյվիկը, ով 21 տարվա ազատազրկման մեջ է 77 մարդ սպանելու համար, ընդունվել է Օսլոյի համալսարան՝ քաղաքագիտության դասընթացների: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Time-ը: Բրեյվիկը որևէ շփում չի ունենալու համալսարանի պրոֆեսորների կամ ուսանողների հետ, նա ուսուցումն իրականացնելու է բանտի աշխատակիցների միջոցով:
Մեկ տարի առաջ ևս մարդասպանը նման հայտ ներայացրել էր համալսարան, սակայն այդ անգամ նրան մերժել էին: «Նորվեգական բանտերի բոլոր ազատազրկվածներն իրավունք ունեն ստանալ բարձրագույն կրթություն, եթե համապատասխանում են պահանջներին»,- նշել է Օսլոյի համալսարանի ռեկտորը:
2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը, Օսլոյում գործի դնելով ռումբը, սպանել էր 8 մարդու, ինչից հետո կրակ բացել երիտասարդական ճամբարի վրա՝ սպանելով 69 մարդու: