Բելառուսի նախագահի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու
ՄիջազգայինԲելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է երկրի նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման հայտերի ընդունումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Lenta.ru-ն, նախագահի պաշտոնի համար կպայքարեն 14 թեկնածո ւ:
ԿԸՀ դիմում տված թեկնածուների շարքում են Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ձախակողմյան «Արդար աշխարհ» կուսակցության ղեկավար Սերգեյ Կալյակինը, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջանորդ Սերգեյ Գայդուկևիչը, գործարար Անդրեյ Կոբովեցը, քաղբանտարկյալ Նիկոլայ Ստատկևիչը և այլոք: Թեկնածուների շարքում նաև երեք կին կա`«Ասա ճշմարտությունը» քաղաքացիական շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկևիչը, Ժաննա Ռոմանովսկայան եւ Իրինա Պերշինան: Լուկաշենկոն, Կայլակինը և Գայդուկևիչն արդեն անցել են գրանցումը, իսկ մյուս թեկնածուների մասին որոշում կկայացվի հուլիսի 20-ին կայանալիք նիստի ժամանակ:
Բելառուսի նախագահի ընտրությունը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին: Ընտրություններում թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ է հավաքել 100 հազար ստորագրություն: