Charlie Hebdo-ն այլևս չի հրապարակի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները
ՄիջազգայինCharlie Hebdo երգիծական ամսագրի խմբագիր Լորան Սուրիսոն (Laurent Sourisseau) հայտարարել է, որ պարբերականը այլևս մտադիր չէ հրապարակել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, գրում է The Washington Post-ը:
Հիշեցնենք` այս տարի հունվարին Charlie Hebdo ամսագրի խմբագրակազմը ահաբեկչության էր ենթարկվել այն բանի համար, որ շարունակ հրապարակվել է առաջին էջին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով: Ահաբեկիչները, որոնք նպատակ էին ունեցել վրեժ լուծել ամսագրից, սպանել էին 12 աշխատակցի:
«Մենք նկարում էինք Մուհամեդ մարգարեին, որպեսզի պաշտպանենք այն սկզբունքը, որ յուրաքանչյուր մարդ կարող է նկարել այն, ինչ ցանկանում է», ասել է Սուրիսոն:
Բայց նա նաև ասել է, որ ամսագիրը երբևէ նպատակ չի ունեցել ծաղրի ենթարկել Իսլամը: «Այն սխալները, որոնց համար Իսլամին քննադատում ենք, կարելի է գտնել նաև այլ կրոնների մեջ», -ասել է Սուրիսոն, ով ամսագրում հանդես է գալիս «Րիս» կեղծանունով: