Ռաբոնա հարվածով գոլ՝ Արգենտինայի առաջՀյուսիսային Քարոլինայում հայտնաբերել են XVIII դարի առեւտրային նավի մնացորդները նությունում
Միջազգայինnews.am-ը գրում է.
Օվկիանոսաբանական արշավախմբի անդամները Հյուսիսային Քարոլինա նահանգի ափերից ոչ հեռու 18-րդ դարիառեւտրային նավի մնացորդներ են հայտնաբերել, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մասնագետները ուսումնասիրելիս են եղել օվկիանոսի հատակի էկոհամակարգը, որի ժամանակ էլ 1600 մետր որության վրա գտել են նավի բեկորները։
Գտածոն ուսումնասիրվել է հատուկ սարքավորումներով, որից հետո այնտեղ են իջել սուզանավով։ Լուսանկարներում երեւում են կերամիկայի կտորներ, կողմնացույց, խարիսխի շղթաներ, նավիգացիոն գործիքներ, ինչպես նաեւ բեռների մնացորդներ։
Հայտնաբերված նավի մասին տեղեկատվությունը փոխանցվել է Օվկիանոսների հարցերով ազգային վարչության ծովային պատմության ծրագրերի բաժին։