Ռուս դերասան Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է
Միջազգայինtert.am-ը գրում է.
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է Արզամասի քաղաքային հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունք՝ սրտի նոպայի կասկածանքով։
Դերասանը ժամանել էր Նիժեգորոդի մարզ, որտեղ պատրաստվում էր մասնակցել Արզամաս քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին, հայտնում է kommersant.ru-ն։
Առողջապահության նախարարության մարզային ներկայացուցիչը Սվետլանա Գավրիլովան հայտարարել է, որ 65-ամյա դերասանն իրեն վատ է զգացել Քաղաքի օրվան նվիրված
տոնակատարության ժամանակ։
«Բորիս Շչերբակովը հոսպիտալացվել է Արզամասի քաղաքային հիվանդանոցի սիրտ-անոթային բաժանմունք»,- հայտնել է Գավրիլովան։