5 մարդ ԻՊ-ի զինյալների զոհ է դարձել
ՄիջազգայինԵգիպտոսում հինգ զինծառայող է զոհվել ԻՊ-ի զինյալների գործողությունների հետեւանքով:
Եգիպտոսի անվտանգության ուժերի ներկայացուցիչների խոսքով, Շեյխ Զուվեյդ քաղաքի մոտ հարձակումն իրականացնելու մեջ կասկածում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին:
Նշվում է, որ վերջին ամիսներին Սինայում զինվորականների եւ ոստիկանների դեմ ուղղված հարձակումները հաճախակի են դարձել: