ԱՄՆ Պետդեպը Իրանի հարցով համաձայնագիրն ուղարկել է Կոնգրես
ՄիջազգայինԱՄՆ նախագահի վարչակազմը Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն ուղարկել է Կոնգրեսին, որը պետք է ուսումնասիրի այն 60 օրվա ընթացքում, որի հետհաշվարկն սկսում է հուլիսի 20-ից: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ Իրանը և միջազգային միջնորդների «վեցնյակի» երկրները (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ռուսաստան) համաձայնություն են կնքել իրանական միջուկային ծրագրի շուրջ, որի դիմաց կչեղարկվեն Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները:
Պայմանավորվածության ձեռքբերումից հետո ելույթ ունենալով` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տեղեկացրել էր, որ Իրանը պարտավորվել է ապամոնտաժել ուրանի հարստացման գործող ցենտրիֆուգների երկու երրորդը և պահել միջազգային դիտորդների ուշադրության կենտրոնում: