ԱՄՆ-ը եւ Կուբան վերսկսում են դեսպանությունների աշատանքն ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո
ՄիջազգայինԱՄՆ-ը եւ Կուբան հարաբերությունների նոր փուլն սկսում են Վաշինգտոնում եւ Հավանայում դեսպանությունների աշխատանքի վերականգնմամբ: Պետությունները վերսկսում են դիվանագիտական կապերը եւ անում են վերջին քայլը, որն անցալում Է թողնում փոխադարձ թշնամության եւ անվստահության կես դարը:
Կուբայի մայրաքաղաքում Միացյալ Նահանգների ներկայացուցչության շենքին սպասում Է ձեւափոխություն առանց որեւիցե պաշտոնական արարողության: Հավանայում շահերը ներկայանող սեկցիան կանցնի դեսպանության կատերգորիայի՝ առանց ԱՄՆ-ի ազգային դրոշի բարձրացման: ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մի պաշտոնյայի խոսքով, որը չի ցանկացել հայտնել իր անունը, ում վկայակոչում Է Կուբայի մամուլը, «գոյություն չունեն օրինական պահանջներ, որոնք պարտավորեցնեին դրոշի բարձրացումը» դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացման համար: «Այդ կարեւոր իրադարձությունը տեղի կունենա շուտով ԱՄՆ-ի պետքարտուղար Ջիմ Քերիի՝ Հավանա այցելելու ժամանակ»,- հավեել Է նա: Ըստ որում Քերիի այցի ստույգ ժամկետները չեն նշվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: