Հարավային Կալիֆոռնիայում տեղատարափ անձրեւների պատճառով փլվել Է Լոս Անջելես – Ֆինիքս ճանապարհի կամուրջը
ՄիջազգայինԿալիֆոռնիայի հարավում փլվել Է Լոս Անջելեսը եւ Ֆինիսքը (Արիզոնայի նահանգ) միացնող արագընթացիկ ճանապարհի կամուրջը: Հուլիսի 19-ին այս մասին հաղորդել Է KESQ հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ փլվածքների տակ Է հայտնվել մի բեռնատար ավտոմոբիլ: Արտակարգ օգնության ծառայություններին հաջողվել Է փրկել վարորդին: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Կամրջի փլվելու պատճառ են դարձել Կալիֆոռնիայի հարավային շրջաններում տեղացած տեղատարափ անձրեւները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: