Պորոշենկոն եւ Տիմոշենկոն գրեթե նույն վարկանիշն ունեն
ՄիջազգայինԵթե Ուկրաինայում այսօր կայանային նախագահական ընտրություններ, ապա ընտրողների 26.9 տոկոսն իր քվեն կտար գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, 25.6 տոկոսը` նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն, նման արդյունք է ստացվել Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի` «Ունիան&raqu o;-ի կատարած հետազոտության արդյունքում: Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 2044 մարդ երկրի 100 բնակավայրերում:
Հետաքրքրական է, որ հարցման մասնակիցների 54 տոկոսը թեկնածուի ընտրության հարցում իր որոշումը կայացրել է: Ներկա վարչապետ Արեսնի Յացենյուկը ստացել է 2,4 տոկոս ձայն, իսկ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն 1,3 տոկոս: