CNN. Օգոստոսին Քերրին Կուբա կայցելի
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին օգոստոսի 14-ին կմեկնի Կուբա: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների:
Ըստ Gazeta-ի, Քերրիի ուղեւորությունն ԱՄՆ պետքարտուղարի առաջին այցը կլինի 1945 թվականից ի վեր:
Քերրին Հավանայում կմասնակցի ԱՄՆ դեսպանության բացման հանդիսավոր արարողությանը եւ դիվանագիտական առաքելության շենքի առջեւ կբարձրացնի ամերիկյան դրոշը: