ԻՊ-ն Անբարում մարզադաշտ է ոչնչացրել
Միջազգայինքան 3.5 տոննա պայթուցիկ սարքավորում: Ականատեսների խոսքով՝ այն հիմնովին ավերվել է:
«Իսլամական պետության» ահաբակեիչների՝ Ռամադի քաղաքի վրա հարձակման հետևանքով անվտանգության ուժերի 26 անդամներ են սպանվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանք հայտնվել են ծայրահեղականների շրջափակման մեջ, ուժային կառույցների ևս տասնյակ անդամներ ծայրահեղականների զոհ են դարձել Ռամադիին մերձակա տարբեր քաղաքներում:
Անցած մի քանի օրերի ընթացքում անվտանգության ուժերը հայտարարել են, որ Ռամադի և Ֆալլուջա քաղաքներում ռազմական գործողությունների հետևանքով 70 ծայրահեղականներ են ոչնաչցվել:
Ավելի վաղ՝ հուլիսի 13-ին, իրաքյան բանակի ղեկավարությունը հայտարարել է Անբարի նահանգի ազատագրման ռազմական գործողությունների մեկնարկի մասին: Իրաքի պաշտպանության նախարարի խոսնակ Յահյա ազ Զուբեյդին նշել է, որ ազատագրման գործողությունները սկսվել են հուլիսի 13-ի առավոտյան՝ ավելացնելով, որ զինված ուժերը, ազգային կամավորական ջոկատները, ոստիկանությունը, Անբարի ցեղախմբերը միասնական պայքարում են «Իսլամական պետության» դեմ:
ԻՊ-ի վերահսկողության տակ է գտնվում նահմանգի 80 տոկոսը: